Հրեա ճանապարհորդ Լապշինը գոհ է, որ հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում
Ադրբեջանի արտգործնախարարության կազմած սև ցուցակում նոր անուն կա, որն ազգությամբ հրեա է: Ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն է իր բլոգում անդրադարձել տեղի ունեցածին: «Եթե անկեղծ, ապա Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում շատ խճճված է, եւ ադրբեջանցիներն իրենք էլ չեն կարողանում բացատրել իրենց ղեկավարության դիրքորոշումը»- «Երկիր Մեդիա»-ի փոխանցմամբ, գրում է հրեա ճանապարհորդը:
Ցանկացած զբոսաշրջիկ, որի անձնագրում ադրբեջանցիները կգտնեն հայկական կնիք, կհարցաքննվեն: «Ինձ համար ցավալի ճանապարհը դեպի «սև ցուցակ» սկսվել էր մի հետաքրքիր երկխոսությունից,- պատմում է Լապշինը և շարունակում,- Ինչ-որ անանուն բարոյախոս ինձ գրեց, թե Ղարաբաղի մասին իմ հրապարակումների համար կներառվեմ Ադրբեջանի «անցանկալի անձանց ցուցակում», եթե դրանք չջնջեմ, և որ պետք չէ թերագնահատել Ադրբեջանին»:
Ճանապարհորդը ծիծաղելի է անվանել «սև ցուցակ» կոչվածը և ավելացրել. «Ավելի ճիշտ, ես ձեզ գերագնահատում եմ, եթե հաշվի առնենք ձեր չակերտավոր «հաջողությունները 1992-1994թթ.-ին՝ չնայած մարդկային ուժի և տեխնիկայի առավելությանը»:
Ալեքսանդր Լապշինն այնուամենայնիվ գոհ է, որ ադրբեջանական սև ցուցակում հայտնվել է այնպիսի հարգարժան մարդկանց հետ միասին, ինչպիսիք են Ավստրիայի նախագահը, «Էխո Մոսկվի»-ի լրագրող Եվգենի Բունտմանը, իտալացի երգիչ Ալ Բանոն, երգչուհի Մոնսերատ Կաբալյեն և ուրիշներ:
Կարդացեք նաև`
Մարկեդոնովն ուրախ է, որ ադրբեջանական սև ցուցակում է. «Գուցե Կաբալյեն հետաքրքրվի, թե ով է այդ Մարկեդոնովը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան