Մարո Գուլոյանի ինքնասպանության գործի քննությունը Կոտայքի մարզում այլևս չի իրականացվելու
Ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանության միջոցով մահացած երիտասարդ Մարո Գուլոյանի քրեական գործը ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ ուղարկվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանին` գործի նախաքննության կաատրումը մեկ այլ քննչական մարմնի հանձնարարելու համար:
Այդ մասին տեղեկացնում է Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը:
Հիշեցնենք` 21-ամյա Մարո Գուլոյանին լոգարանում պարանից կախված էին գտել Կոտայքի մարզի Առինջ գյուղում, 2012-ի հուլիսի 12-ին: Ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, դաժան ծեծերի է ենթարկել նրան։ Մարոն, չդիմանալով ցանկացել է բաժանվել ամուսնուց, բայց վախեցել է, ամուսինը սպառնացել է «մորթել եղբորը», եթե Մարոն իրենց տանից դուրս գա։ Խոսակցություններ կան, որ մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է իր զույգ եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել իր մոտ և ասել, որ ուզում է բաժանվել ամուսնուց: Խնդրել է երեկոյան ծնողների հետ գալ իր և երեխայի հետևից: Եղբոր հետ հանդիպումից կես ժամ անց հարազատներին տեղեկացրել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է: Մարոյի հարազատները համոզված են, որ եղբոր գնալուց հետո ամուսինը սպանել է նրան: Նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին և ասում են, որ աղջկա պարանոցին պարանի հետքեր չեն, այլ՝ մատնահետքեր: Հարազատները կասկածում են, որ Մարոյին խեղդել է ամուսինը: Մարոյի ամուսինը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է:
Նախկինում ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից պաշտոնապես հաստատվել էր, որ Մարո Գուլոյանը ինքնասպանութոյւն է գործել, սական տուժող կողմի ներկայացուցիչները իրավապահ մարմիններից պահանջում էին որ Կոտայքից գործի նախաքննոթւյունը տեղափոխվի Երևան: Այդ նպատակով Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները բողոքի ակցիաներ կազմակերպեցին Գլխավոր դատախազության դիմաց, և դատախազությունն էլ ընդառաջ գնալով նախ հանձնարարեց վերաբեցլ քրեական գործը, այնուհետև որոշվեցդրա նախաքննության իրականացումը տեղափոխել Երևան:
«Խորին շնորհակալոթյուն հայտնելով ՀՀ Գլխավոր դատախազությանը նախաքննության օրինականության վերահսկողության ապահովման համար` տուժող կողմը հուսով է, որ գոնե նոր քննչական մարմնի կողմից Մարո Գուլոյանի կասկածելի մահվան դեպքը կքննվի պրոֆեսիոնալ, առանց կողմնապահության և օրենքի պահանջների կոպիտ խախտման», -ասված է փաստաբան Լուսինե Մինասյանի հայտարարության մեջ:
Կարդացեք նաև`
Մարո Գուլոյանի գործ. Հաջորդ պահանջը նախաքննությունը Երևան տեղափոխելն է
Մարո Գուլոյանի գործ. Կրկին դիմում են դատախազին