
Սիրիայում իտալացի հոգևորական են առևանգել
Սիրիական իսլամիստական խմբավորումը, որը համեմատում են «Ալ-Քաիդայի» հետ, առևանգել է իտալացի հոգևորական Պաոլո Դալ’Օլյոյին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում տալով Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյին:
Հոգևորականն առևանգվել է անցած շաբաթ Ռակկա քաղաքում կատարած զբոսանքի ժամանակ: Նա հանդիսանում է Սիրիայում գտնվող Սրբ.Մովսես Աբիսինացու մենաստանի հոգևոր առաջնորդը:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարի սիրիական իշխանությունները հոգևորականին վտարել էին երկրից սիրիական ընդդիմությանն աջակցություն ցուցաբերելու պատճառով: