Սիրիայի ապստամբները Հալեպում ռազմական օդանավակայան են գրավել
Սիրիայի ապստամբները Հալեպ նահանգում գրավել են կարևորագույն ռազմական օդանավակայան՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով դեպի Հալեպ քաղաք տանող մայրուղին:
France Presse-ն հայտնում է, որ ռազմական օդանավակայանը տեղակայված է Հալեպի և Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի միջև: Ապստամբներին այն հաջողվել է գրավել ութ ամիս տևած պայքարից հետո և այն ընդդիմության համար խորհրդանշական հաղթանակ է:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» ու ընդդիմադիր խմբավորումները ամբողջական վերահսկողություն են սահմանել Մենաղ քաղաքի օդնավակայանի վրա»,-ասված է մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգի կենտրոնի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա