Դանի Ալվեշ. «Բարսելոնի» արարքը գռեհիկ էր»
«Բարսելոնի» պաշտպան Դանի Ալվեշը հիասթափված է իր թիմի տրանսֆերային քաղաքականությունից և հատկապես այն փաստից, որ կատալոնցիները շատ կոպիտ վարվեցին` չերկարաձգելով երկարատև հիվանդությունից ապաքինված և շարք վերադարձած Էրիկ Աբիդալի պայմանագրի ժամկետը, ինչպես նաև բաց թողեցին Տիագու Ալկանտարային: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:
«Համաձայն չեմ ակումբի ղեկավարության որոշման հետ, որը շատ գռեհիկ էր: Խոսքը Աբիդալի մասին է, ում հետ չերկարաձգվեց պայմանագրի ժամկետը: Դա սխալ էր:
Բացի այդ, ինձ այնքան էլ դուր չի գալիս, որ բաց թողեցին Ալկանտարային: Հիմա էլ Ֆաբրեգասը կարող է հեռանալ: Ամեն ինչ այնքան էլ ճիշտ չի արվում»,- հայտարարել է Ալվեշը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները