Քաղաքական 18:02 07/08/2013

Միջազգային փորձագետներ. Ադրբեջանի և Թուրքիայի միասնական բանակի գաղափարն անիրագործելի է

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի՝ միասնական բանակ ստեղծելու սցենարը գրվել է Վաշինգտոնում՝ Իրանի դեմ ուղղված գործողությունների տրամաբանությամբ: Այս մասին գրում է Վադիմ Կոզյուլինը՝ «Взгляд» լրատվական կայքում:

Խոսքը վերջերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջի հայտարարության մասին է, ըստ որի՝ «Մեկ ազգ, երկու պետություն» նշանաբանը փոխարինվելու է «Մեկ ազգ, միասնական բանակ» տարբերակով: Պատգամավորը հայտնել է, որ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են միասնական բանակ կառուցել՝ ընդհանուր ստրատեգիական շահերը պաշտպանելու համար:

Օրուջի հայտարարությանը, որն այդքան էլ լուրջ չընդունվեց Երևանում, արձագանքեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը, ով նախագիծը կոչեց «ֆանտաստիկա» և բացատրեց. «Եթե բանակը միասնական է, ապա չի կարող լինել երկու պետություն: Այդ դեպքում միասնական են նաև պետությունները: Դա անհնար է անկախ Թուրքիայի և անկախ Ադրբեջանի դեպքում: Բացի այդ, նշված երկրների բանակները տարբերվում են բարոյահոգեբանական տեսանկյունից: Նրանք կարող են ակտիվորեն համագործակցել, սակայն միանալ չեն կարող»:

Միասնական բանակի գաղափարի իրագործելիության մասին խոսեցին նաև այլ փորձագետներ: «Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը դեռ կարևոր է: Բազուկների թափահարումը և մեծ քանակությամբ հարձակվողական զենքի ձեռքբերումը հաստատում է սպասվող բանակցություններում իր ռազմաքաղաքական դիրքորոշումն ուժեղացնելու՝ Ադրբեջանի ձգտումը», - ընդգծում է «Национальная оборона» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:

Նա չի հավատում Ադրբեջանի և Թուրքիայի իրական միավորմանը, սակայն հնարավոր է համարում նոր տարածաշրջանային բլոկի ստեղծումը. «Դժվար է պատկերացնել նման միություն, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը՝ ոչ: Իհարկե, հնարավոր է, որ Թուրքիան փորձում է ազդել Ադրբեջանի քաղաքականության վրա՝ նրա բանակի համար սպայական կազմ պատրաստելով, սակայն, կարծում եմ, «եռակողմ» միությունը քիչ հավանական է»:

Աշխարհաքաղաքական ակադեմիայի առաջին փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը ևս իրական չի համարում երկու տարբեր պետությունների շահերին ծառայող միասնական բանակի ստեղծման հեռանկարը. «Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել ռազմական ուղիով և փորձում է «միջազգային հակամարտության» անվան տակ խնդրի մեջ ներքաշել նաև Թուրքիային, քանի որ հասկանում է՝ միայնակ նա ոչնչի չի կարող հասնել»:

Ինչպես արդեն նշվեց, շատերը կարծում են, որ միասնական բանակի գաղափարն իրականում պատկանում է ԱՄՆ-ին:. «Կարծում եմ՝ սցենարը գրվել է Վաշինգտոնում, - նշում է ռազմական գիտությունների թեկնածու Վադիմ Կոզյուլինը, - Սակայն ինչքանո՞վ է այն հաշվարկված և անհրաժեշտ մասնակից պետությունների համար: Ըստ ԱՄՆ-ի պլանի՝ այդ երկրներին կանխորոշված է դառնալ Իրանի դեմ հարվածի պլացդարմ»:

Փորձագետը հավելում է. «Թուրքիան ինքն էլ է ռիսկի դիմում՝ նախկին խորհրդային պետություններին շփոթության մեջ գցելով: Այնտեղ այսօր շատանում են ներքին հակասությունները. դրան նպաստում են Սիրիայից ժամանած փախստականները և սիրիական հակամարտության լուծման մեջ Թուրքիայի կառավարության ներգրավվածությունը: Այս փաստը ստիպում է բնակչության մեծ մասին դուրս գալ բողոքի ակցիաների և թեժացնում է քուրդերի հետ կապված իրադրությունը: Ադրբեջանը նույնպես կարող է վարակվել այդ անկայունությամբ, որն այսօր հասունանում է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում»:

Ադրբեջանական Trend թերթը հայտնում է, որ միասնական բանակի նախագիծը ենթադրում է Թուրքիայի ազդեցության մեծացումը տարածաշրջանում: Կոնստանտին Սիվկովը համոզված է, որ ռազմական ոլորտում Բաքվի և Անկարայի մտերմացումը կարող է վնասել ոչ միայն Հարավային Կովկասին, այլ նաև Մոսկվային. «Լարվածությունը Կովկասում գնալով մեծանում է, և Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցության դեպքում ռազմական կոնֆլիկտի վտանգն առավել իրական կդառնա»:

Հետաքրքիրն այն է, որ միասնական բանակին միացել է նաև Վրաստանը, ով ցանկանում է ընդլայնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր ռազմական համագործակցությունը: Սիվկովը կարծում է, որ Թուրքիայի նպատակները հակասում են Վրաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության գաղափարին: Այդ առումով Անկարայի հետ հարաբերությունների լրջացման Վրաստանի ձգտումը հատկապես տարօրինակ է, եզրակացնում է Սիվկովը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}