Տպավորությունն այնպիսին է, որ նոր պետկոմն ստեղծվել է հատուկ Նարեկ Սարգսյանի «վրայով»
Ի՞նչ է անելու ճարտարապետության նորաստեղծ կոմիտեն, ինչո՞ւ էր անհրաժեշտ վերջինիս ստեղծումը, ի՞նչ խնդիրներ է լուծում, հայտնի չէ: Փոխարենը բոլորն արդեն գիտեն, որ նոր օղակի ղեկավարը Նարեկ Սարգսյանն է լինելու և որ նա շուտով հրաժեշտ կտա քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնին: Նարեկ Սարգսյանի հրամանին սպասում են ժամառժամ:
Տպավորությունն այնպիսին է, որ նոր պետկոմն ստեղծվել է հատուկ Նարեկ Սարգսյանի «վրայով»:
«Հրապարակ»-ը այս թեմայի շուրջ զրուցել է Երևանի նախկին ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ: Նա ասել է. «Մեր երկրի համար այդքան նախարարություններ`բյուրոկրատական պետք չեն: Հավանաբար նոր կոմիտեին կտան քաղաքաշինության նախարարության որոշ լիազորություններ, բայց կարծում եմ, որ ընդհակառակը, պետք է մեր նախարարությունները միավորեն, ոչ թե բաժանեն»: