Իրանի ԱԳՆ-ի որոշմամբ՝ կդադարեցվի ավելի քան 50 դեսպանների դիվանագիտական առաքելությունը
Իրանի ԱԳՆ-ի որոշմամբ՝ առաջիկայում կդադարեցվի ավելի քան 50 դեսպանների դիվանագիտական առաքելությունը: Այս մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի ԱԳ նախարարությունը Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման վերջին շրջանում ավելի քան 50 դեսպանների դիվանագիտական առաքելության դադարեցման մասին որոշում է կայացրել:
Հոդվածի հեղինակը, մեկնաբանելով վերոնշյալ փաստը գրում է. «Իհարկե, բնական է, որ դեսպանների գործողումը դադարեցվում է դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի պատժառով: Նոր դեսպանների ընտրության և հաստատման գործընթացը, ինչպես նաև հյուրընկալող երկրի կողմից ագրեմանի տրամադրումը 2-4 ամիս ժամանակ է պահանջում, նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի կառավարությունը առաջիկա 2-3 ամիսներին շուրջ 50 երկներում դեսպաններ չի ունենա, որը կարող է վնաս հացնել Ահմադինեժադի արտաքին քաղաքականությունը բարեփոխելու պատրաստակամություն հայտնած նոր իշխանություններին»: