«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները երեկ դարձյալ ղեկավարաությունից պահանջել են չստացած աշխատավարձերը: Գործարանը դեռ 2011 թվականից 9 ամսվա պարքտ ունի աշխատողներին:
Ղեկավարությունը դա պատճառաբանում է գործարանի՝ գազի, էլեկտրաէներգիայի կուտակված պարտքերով և չկատարված հարկային պարտավորություններով: Աշխատակիցների հետ խոսելուց հետո «Քիմպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը տեղեկացրել է, որ պատրաստվում է վարկ վերցնել և վճարել աշխատավարձերի մի մասը, իսկ մնացած մասի վերաբերյալ կշարունակի «բանակցել» աշխատողների հետ: