«The American Conservative». Հայաստանն այն երկիրը չէ, որին Ռուսաստանը կարող է «կորցնել» մոտ ապագայում
The American Conservative» պարբերականում հոդվածագիր Ուոլթեր Ռասել Միդը հանդես է եկել հետևյալ հարցադրմամբ` «Արդյոք Հայաստանը չի՞ փոխի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում»:
«Աճող լարվածությունը կարևոր աշխարհաքաղաքական հետևանքներ ունի ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլև Իրանի համար: Թեհրանը վերջին ժամանակներս փորձում է լավ հարաբերություններ հաստատել Երևանի հետ՝ ցանկանալով զարգացնել կապերը տնտեսության ու անվտանգության ոլորտում: Սակայն եթե Երևանը դրա փոխարեն որոշի անցնել ԵՄ-ի ու Արևմուտքի կողմը՝ հեռանալով Ռուսաստանից ու Իրանից, ապա Թեհրանը կհայտնվի առավել մեծ մեկուսացման մեջ, քան այժմ:
Նման բան տեղի չի ունենա, իսկ հետաքրքիր է ինչո՞ւ: Առաջին հերթին՝ Հայաստանի կառավարությունը ցանկություն չունի խզել Մոսկվայի հետ հարաբերությունները, իսկ Հայաստանը որպես հովանավորի Ռուսաստանի կարիքն ավելի շատ ունի, քան Ռուսաստանը՝ Հայաստանի: Եթե պատկերացնենք, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է վերջ դնել Մոսկվայի հետ իր սառը պատերազմի ավարտից հետո հաստատված ռազմական կապերին, ապա ինչպե՞ս նա «կգնա» Արևմուտքի կողմը:
Եթե նույնիսկ Հայաստանը մտնի ԵՄ, որը ցանկացած դեպքում կլինի շատ երկարատև գործընթաց, այն միանշանակ ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա: Հայաստանը չի կարող Հյուսիսատլանտյան դաշինք մտնել՝ առանց կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հարցը»: