«Երևանյան ամառ»-ի շրջանակում առողջապահական հաստատություններ է դիմել 494 քաղաքացի
«Երևանյան ամառ» մեկամսյա ծրագրի առաջին 6 օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններ է դիմել 494 քաղաքացի, նրանցից 15-ը ուղեգրվել է գինեկոլոգիական վիրահատության, 92-ը՝ վահանաձև գեղձի, 18-ը՝ սիրտ-անոթային հետազոտությունների։ Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից:
«Երևանյան ամառ» ծրագրի առողջապահական ակցիան առավել լիարժեք անցկացնելու նպատակով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ակցիայում ներառված 3 ուղղություներով հետազոտված/բուժզննված հիվանդները, ըստ անհրաժեշտության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից սահմանված կարգով կուղեգրվեն անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունների և ստացիոնար բուժման:
Աղբյուրը հիշեցնում է, որ ակցիայից օգտվելու համար պետք է սպասարկող համաբուժարան (պոլիկլինիկա) ներկայանալ անձնագրով, դիմել համաբուժարանի տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին:
Հուշենք`
Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններն են.
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն
«Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
«Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
«Նորք Մարաշ» բժշկական կենտրոն
«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»ՓԲԸ
«Նորագավիթ պոլիկլինիկա» ՓԲԸ
«Քաղաքային էնդոկրին դիսպանսեր»
«Նոր Արաբկիր ԱԿ» ԴՓԲԸ
Թիվ 4 բուժսանմաս
«Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 7 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ
Տեղեկացնենք նաև, թե կառավարության որոշման համաձայն` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ովքեր ունեն ընդհանրապես: