Ալիկ Սարգսյանը դեպքի վայրում եղե՞լ է. Դատավորի հարցը` Տիգրան Առաքելյանին
Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվող ՀԱԿ ակտիվիստների գրծով քննության ժամանակ պաշտպանական կողմը միջնորդում էր դատարանին հետազոտել 2011-ի օգոստոսի 9-ի դեպքից հետո ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մամլո ասուլիսի մասին սկավառակը:
Առաքելյանը դատարանին խնդրում էր հետազոտել սկավառակը, քանի որ Ալիկ Սարգսյանն ասուլիսում հայտարարել էր, թե ինքը խոսել է դեպքի ժամանակ տուժած ոստիկանի հետ, իսկ դատարանում ցուցմունք տված ոստիկանը հայտարարել էր, թե դեպքից հետո նախկին ոստիկանապետի հետ չի հանդիպել:
Տիգրան Առաքելյանն իր կարճ ելույթում ասաց, որ դա կարևոր է այս դատաքննության ժամանակ հետագայում Ալիկ Սարգսյանին ևս դատարան հրավիրելու համար: Արձագանքելով Առաքելյանին, դատավոր Դարբինյանը հետաքրքրվեց. «Ալիկ Սարգսյանը դեպքի վայրում եղե՞լ է»: Դրան հետևեց դահլիճի բուռն արձագանքը` ծափահարություններով: Սակայն դատավորը սաստեց դահլիճում ներկաներին և ասաց, որ նիստի ժամանակ պետք չէ նման բաներ անել: Այնուհետև սկավառակը հետազոտելու համար խնդրեց այն սղագրել ու համեմատել, ինչի համար, դատավոր Եվա Դարբինյանի խոսքով, ժամանակ կպահանջվի:
Այդ միջնորդությունից հետո պաշտպանական կողմը ևս մեկ անգամ ներկայացրեց նախորդ նիստում արված միջնորդությունը, և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ այսօր արդեն ուղիղ 2 տարի է` Տիգրան Առաքելյանը գտնվում է կալանքի տակ: «Չկա վերջնական դատական ակտ ու անհիմն է նրան կալանքի տակ պահելը: Հետևաբար խնդրում եմ վերացնել կալանքը», -դիմելով դատարանին հայտարարեց Շուշանյանը:
Տիգրան Առաքելյանն էլ իր հերթին հայտարարեց, որ քննությունից չի թաքնվի, քանի որ դրանից շահ չունի ու խնդրեց բավարարել կալանքը փոխելու մասին միջնորդությունը:
Այժմ դատարանը խորհրդակցական սենյակում է, և մեկ ժամ հետո կհրապարակի որոշումը:
Կարդացեք նաև`
Դատավոր Եվա Դարբինյանը չընդունեց Տիգրան Առաքելյանի ծաղիկները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին