Հետազոտված կապանցի 10 երեխաներից ոչ մեկն առողջ չի եղել. Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետևանքը
«Եթե մենք միլիարդներ ունենայինք, անպայման կկարողանայինք Հայաստանում որևէ հանք շահագործել, իսկ եթե չունենք, չենք կարող շահագործել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում հանքավայրերի շահագործումից, հայտարարեց ՀՀ ԳԱԱ Sնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը:
Նրա խոսքով, Հայաստանում բոլոր հանքավայրերի տերերը բոլորին քաջածանոթ են և նրանք բոլորն էլ միլիարդատեր են:
Խոսելով դրանցից մեկի` Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի ու դրա հետևանքով հարակից բնակչությանը հասցված վտանգի մասին, պարոն Ավագյանը տեղեկացրեց, որ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային ինստիտուտում հետազոտություն է կատարվել, որի համաձայն, հետազոտված 10 երեխայից ոչ մեկն առողջ չի եղել: Հետազոտված երեխաները, Ավագյանի խոսքով, եղել են Կապանի բնակիչներ:
«Նրանց գլխի վրա, մազերի մեջ երկաթի հետևանքով առաջացած սնկային հիվանդություններ են եղել: Ծանր մետաղները շատ վտանգավոր են ժողովրդի համար` անկախ նրանից, մարդը դա սնունդի հետ կընդունի, թե շնչելով: Դրանք քաղցկեղի ու սրտանոոթային հիվանդությունների հիմնական հարուցիչներն են», -հավելեց Հրաչյա Ավագյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները