«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում կատարված գողությունը դեռ բացահայտված չէ
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Մոտ 1 տարի առաջ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում կատարված աննախադեպ գողության դեպքը դեռ չի բացահայտվել: Ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, ուղիղ գնացել էր օդանավակայան և մեկնել Հայաստանից: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն հայտնաբերել չի հաջողվում: Նրա կինը թեև Հայաստանում է, սակայն ասում է, թե ինքը ոչնչից տեղյակ չէ: Նշենք, որ Բաղդասարյանն այդ քայլին գնացել էր ինտերնետային խաղադրույքների պատճառով: Վաղարշ Աբրահամյանն արագ փակել է բանկի պարտքը` մյուս խնդիրները համարելով երկրորդական»: