Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ռամազանի վերջին օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի ժողովրդին
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Չիֆթչյանը Ռամազանի վերջին օրվա՝ «Էյդ-է Ֆեթր» տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի ողջ ժողովրդին: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը, տոնի առթիվ շնորհավորելով ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, իրանցի պաշտոնյաներին և Իրանի ողջ ժողովրդին մաղթել է, որ Ռամազան ամսվա ընթացքում բոլոր հավատացյալ ծոմապահների աղոթքն ընդունելի լինի Աստծո մոտ:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով: