ՀՅԴ-ն դեռ չի որորշել իր թեկնածուին
Այս օրերին «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը քննարկում է, թե ում թեկնածությունը պետք է առաջադրի սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, դաշնակցականները մտադրություն ունեն ընտրություններին մասնակցելու դեպքում առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Գագիկ Գևորգյանին:
«Դաշնակցության» ներսում առկա կարծիքների համաձայն` միայն Գևորգյանի առաջադրման դեպքում ՀՅԴ-ն հաղթանակի շանս կունենա: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Վերջինս ասել է, որ կուսակցությունը, այդ հարցի հետ կապված, դեռ որոշում չունի: