Ամերիկայի Հայկական Համագումարը կոչ է անում դեսպան Ուորլիքին աշխատել ԼՂՀ ընտրված իշխանությունների հետ
Ամերիկայի հայկական համագումարը (Armenian Assembly of America) հայտարարություն է տարածել, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի հարաճուն պատերազմական հռետորաբանության, շարունակվող ռազմականացման և հրադադարի ռեժիմի խախտումների վրա։
«Հայկական համագումարը հույս ունի, որ դեսպան Ուորլիքը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության իր գործընկերները խաղաղ բանակցություններում նորից կներգրավեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված իշխանություններին։ Միայն նրանց մասնակցությամբ և Ղարաբաղի ժողովրդի աջակցությամբ է հնարավոր կայուն խաղաղության ձեռքբերումը», - ասել է Համագումարի տնօրեն Բրայան Արդունին։
Օգոստոսի 5-ին արված նշանակումից հետո ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին իր վստահությունն է հայտնել դեսպան Ուորլիքի առաքելության արդյունավետության առնչությամբ, անվանելով նրան «առաջին կարգի դիվանագետ», վերահաստատելով, որ «Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու հանձնառությանը»։
Դեսպան Ուորլիքը նախկինում աշխատել է, որպես Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ և գլխավորել է Աֆղանստանի հետ անվտանգության հարցերի շուրջ երկկողմ պայմանագրի բանակցությունները։ 2009-12թթ նա եղել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանը, ինչպես նաև աշխատել է պետքարտուղարության տարբեր պատասխանատու պաշտոններում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները