«The Washington Times». Էրդողանը ստիպում է լռել պոլսահայ գրող Սևան Նիշանյանին
«The Washington Times»-ը տպագրել է հոդվածագիր Սեմ Նանբերգի` «Թուրքիայում ստիպում են լռել աշխարհիկության ներկայացուցիչներին» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածն որոշ կրճատումներով.
«Թուրքիայի քրեական դատարաններն ավելի հաճախ են օգտագործվում վարչապետ Թայիփ Էրդողանի իսլամիստական օրակարգի առաջ մղման համար: Թուրքահայ Սևան Նիշանյանի նկատմամբ մայիսի 22-ի դատավճիռն այդ մտահոգիչ միտումների շարունակությունն է:
Նիշանյանը տարբեր հետաքրքրություններ ունեցող տաղանդավոր անձ է. լեզվաբան, լրագրող, հյուրանոցային ձեռնարկատեր: Նիշանյանը հայտնի է ոչ միայն իր ուղեցույցերով, այլ 2004թ-ին Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի կողմից արժանացել է «Մտքի ազատություն» մրցանակի` Հայոց ցեղասպանության շուրջ բաց քննարկումների կոչի համար: 2008 թ-ին նա գրել է «Սխալ հանրապետություն. 51 հարց Աթաթուրքի և քեմալիզմի մասին» գիրքը` հայտարարելով, որ Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքը ֆաշիստական բռնապետություն էր ստեղծել ազգայնականության ներքո»,- գրում է հոդվածագիրը:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը 13.5 ամսվա ազատազրկման է դատապարտվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար։
«Ներկայումս Նիշանյանն իր դատավճիռը բողոքարկում է Վճռաբեկ դատարանում. նա ստիպված կլինի ողջ պատիժը կրել, եթե դատավճիռը հաստատվի: Այդ դատավճիռը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 10-րդ հոդվածները: Նիշանյանի հաջորդ քայլը կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը:
«Լրագորողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել էր «տեղեկատվության ազատության կոպիտ ոտնահարումը» և կոչ էր արել անհապաղ չեղյալ համար 216(3)հոդվածը, որը հարիր չէ աշխարհիկ պետությանը, ինչպիսին Թուրքիան է:
Թեև թուրքական կառավարությունը համարվում է աշխարհիկ, սակայն Էրդողանի ռեժիմն այդպիսին չէ: 2002թ. իր հաղթանակից հետո Էրդողանը հայտարարել էր, որ իրենք «աշխարհիկության երաշխավոր են»: Հիմա, իր կառավարման 11-րդ տարում, Էրդողանը հրաժարվել է ցանկացած չափավոր դիրքորոշումից:
Ոչ ԱՄՆ պետքարտուղարությունը, ոչ ԵՄ որևէ գործակալություն հանդես չեկան Նիշանյանի վիճակի հետ կապված հայտարարությամբ: Այս ծայրահեղ պահին մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունները պետք է նրա անունով բողոք ներկայացնեն ՄԻԵԴ: Չափազանց կարևոր է, որ միջազգային հանրությունն իր մասնակցությունն ունենա, հակառակ դեպքում Էրդողանի ռեժիմը կշարունակի քրեականացնել կարծիքը»,-գրել է Նանբերգին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին