Ձերբակալվել է հայազգի «օրենքով գողը». Ո՞վ է «Արտյոմ Լիպեցկին»
Հայազգի «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը, որի գողական կեղծանունն էր «Արտյոմ Լիպեցկի», Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության օպերատիվ ծառայողների կողմից այսօր ձերբակալվել է: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքէջից: Առաքելյանը, որը դեռ հուլիսի 26-ից հետախուզման մեջ էր գտնվում, ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում «Անթալիա-Մոսկվա» չվերթով գալուց հետո:
Ձերբակալվածը, ըստ աղբյուրի, կասկածվում է Լիպեցկի մարզի Չապլիգին քաղաքի այսպես ասած, «նայող» Սաշա Աբասի սպանության մեջ, որը տեղի է ունեցել Միտիշչիխայում:
Ավելի վաղ մեկ այլ Արտյոմ Առաքելյանի` մեկ այլ գործի հետ կապված ձերբակալության գործով Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Արտյոմ Լիպեցկի»-ի մասին որոշ տվյալներ էր ներկայացրել «օրենքով գողերի» մասին գրող Սերգեյ Գալոյանը:
«Անվիճելի է` նա «օրենքով գող» է: Ինքը երբեմն ճամբարներ է փոխել, այսինքն` ստիպված է եղել ճամբարներ փոխել. Մեկ խմբավորումից գնալ մեկ այլ խմբավորում: Բայց այդ հանգամանքը իր վարկի վրա գողերի աշխարհում այդքան էլ չի ազդել: Ինքը հարգված մարդ է այդ տարածքներում», -ազգությամբ հայ «օրենքով գողին» ներկայացրել էր գրողը:
Կարդացեք նաև`
Մոսկվայում «օրենքով գող» հայեր են հայտնաբերել. Սուրենչիկն ուղարկվել է Հայաստան
«Արտյոմ Լիպեցկին» հայտնի օրենքով գող է, նրան հավանաբար, մատնել են. Սերգեյ Գալոյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում