«Էրգենեկոն»-ի գործը կարելի է դիտարկել որպես Թուրքիայում «խորքային պետության» ցանցային մի բաղադրիչի չեզոքացում

Հեղինակ` Լևոն Հովսեփյան

Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով դատարանը երկարամյա դատաքննությունից հետո՝ օգոստոսի 5-ին կայացրեց «Էրգենեկոն» խմբավորման գործով դատական վճիռները, որով խմբավորման մի շարք ազդեցիկ անդամներ արժանացան ծանր պատժաչափերի:

Ի թիվս այլ առանցքային դեմքերի՝ Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը, բանակի գեներալներ Հ. Թոլոնն ու Շ. Էրույգուրը դատապարտվեցին ցմահ, մի քանի տասնյակ զինվորականներ՝ երկարատև ազատազրկման: «Էրգենեկոն»-ի գործը կարելի է դիտարկել որպես Թուրքիայում «խորքային պետության» ցանցային մի բաղադրիչի չեզոքացում, որը, փաստորեն, օգոստոսի 5-ի դատավճռով հանգրվանային փուլ մտավ: «Էրգենեկոն» խմբավորման, «Բալյոզ» ռազմական հեղաշրջման պլանի, անօրինական գործած մի քանի կառույցների ու ստորաբաժանումների բացահայտումը տանում է «խորքային պետության» գաղափարին:

«Էրգենեկոնի բացահայտումն ու հետաքննությունը ակնհայտ դարձրեցին «խորքային պետության» ուղղորդմամբ ու համակարգմամբ գործող ուժերի ու կառույցների միջև սերտ կապերը, որոնք իրենցից ներկայացնում են ցանցային մի համակարգ, որի հետևում կանգնած են եղել «խորքային պետության» ազդեցության խմբերն ու ներկայացուցիչները՝ բարձրաստիճան զինվորականների գլխավորությամբ: «Էրգենեկոն»-ի գործը, «Բալյոզ»-ի դատական գործը, Թուրքիայում ռազմական հեղաշրջումների հետաքննությունը, մի շարք ընդհատակյա ստորաբաժանումների բացահայտումը անհրաժեշտ է դիտարկել մեկ ամբողջության մեջ, քանի որ դրանք միավորվում են ընդհանրական գաղափարախոսությամբ ու միասնական գործողություններով, որոնք կարող են ամբողջացվել խորքային պետության մեջ, ինչն էլ ուղղակի սպառնալիք էր ներկայացնում իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցության (այսուհետ՝ ԱԶԿ) քաղաքական ապագային:

2002 թ. ԱԶԿ-ի հաղթանակն ու իշխանության գալը դեռևս չէր երաշխավորում դրա այդ ուժի կենսունակությունը, և կուսակցության ղեկավարությունը դա լավ էր հասկանում: Էրդողանին պետք էր առաջնային վերահսկողություն սահմանել պետության այնպիսի բնագավառում, որն առնչվում էր անվտանգության համակարգին՝ դրանով իսկ փորձելով հնարավորին չափ չեզոքացնել իր համար հնարավոր բացասական զարգացումները:

Իշխանության գալուց հետո ԱԶԿ-ն որպես իսլամիստական ուժ՝ փորձեց հնարավորին չափ դիմակայության մեջ չմտնել երկրի քեմալիստական ուժերի ու բանակի հրամանատարության հետ: Ակնհայտ էր, որ դեռևս 1997 թ. ռազմական հեղաշրջումից և իսլամիստական «Բարօրրություն» կուսակցությանը քաղաքական թատերաբեմից հեռացնելուց հետո ոչ երկար ժամանակ անց իշխանության եկած իսլամիստական ուժը խիստ կասկածամտությամբ ու անվստահությամբ էր ընկալվելու այդ երկրի բանակի բարձրագույն հրամանատարության ու քեմալիստական շրջանակների կողմից: Այս առումով, սակայն, ԱԶԿ-ի ներկայացուցիչների և հատկապես Ռ. Թ. Էրդողանի քաղաքական հռետորաբանությունն ու գործելաոճը բավական չափավոր էին, և գոնե սկզբնական շրջանում այն հեռու էր պահում հնարավոր առճակատումներից:

ԱԶԿ-ն բավական ճկուն կարողացավ գտնվել իր՝ որպես քաղաքական ուժի հետագա կենսունակությունն ապահովելու հարցում: ԱԶԿ-ի ղեկավարությունը հասկանում էր, որ առանց երկրի կառավարման, օրենսդրական դաշտում բարեփոխումների խիստ դժվար է լինելու հետագայում իշխանությունը պահելը: Աառաջինն անհրաժեշտ էր քաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունից զրկել բանակին՝ դրանով իսկ վերացնելով ԱԶԿ-ին ուղղված հնարավոր սպառնալիքները: Այն ԱԶԿ կառավարությունը կարողացավ իրականացնել 2 ճանապարհով՝ ֆորմալ և ոչ ֆորմալ:

Առաջինը՝ դա երկրի կառավարման համակարգում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումներն էին, որով աստիճսանաբար մեծացվեց կառավարության վերահսկողությունն անվտանգության մարմինների նկատմամբ: Օրենսդրական դաշտի բարեփոխումներով զգալիորեն նվազեցվեց բանակի՝ հասարակական-քաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունը: Սակայն սրանք արվեցին բավական ճկու և սահուն: Այդ ամենն իրականացվեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի շրջանակներում: ԱԶԿ-ն իշխանության գալուց հետո հայտարարեց, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերակայությունը մնալու է ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը՝ իր գաղափարախոսությունը հայտարարելով պահպանողական-ժողովրդավարությունը:

Փաստորեն, ԵՄ-ի անդամակցության գործընթացն ԱԶԿ-ի` իշխանության սկզբնական շրջանում սեփական միավորի անվտանգության ապահովման հիմնարար երաշխիք էր, ինչը հնարավորություն տվեց բանակին որոշակիորեն քաղաքական գործընթացներից մեկուսացմանը և Թուրքիայի քաղաքական համակարգում կարծրատիպային համարվող քեմալիստական արժեհամակարգի աստիճանական փոխակերպմանը: Կարելի է ասել, որ ԵՄ-ն ԱԶԿ-ի ներքին քաղաքականության մեջ կիրառվող ռազմավարություն էր: ԵՄ անդամակցության արտաքին քաղաքական գերակայությամբ ԱԶԿ-ն չեզոքացրեց զինվորականության հնարավոր դիմակայությունը, քանի որ հենց թուրքական զինվորականությունն է եղել կանգնած Թուրքիայի արևմտականացման ու արդիականացման քեմալական տեսլականի պաշտպանության ու երաշխավորի դիրքերում: Երկրորդը՝ որպես լուրջ հակակշռի արդեն օրենսդրորեն բանակի հնարավորություններն ու լիազորությունները սահմանափակելուց հետո հետաքննությունների փուլն էր, որը սկսվեց «Էրգենեկոն» խմբավորման բացահայտումն էր ու սկսված հետաքննությունները, որով հարվածի տակ հայտնվեցին բարձրաստիճան զինվորականներն ու քեմալիստական շրջանակները:

Եթե առաջինի պարագայում զինվորականության դերի սահմանափակումն էր, ապա երկրորդի դեպքում՝ քաղաքական դաշտից անցանկալի շրջանակների բացահայտումն ու չեզոքացումը: Հատկապես «Էրգենեկոնի» գործով հետաքննության ու դատավարության ընթացքում բացահայտվեցին գաղտնի կառույցներ, որոնց գործունեության մեջ հիմնական տեղ էին զբաղեցնում Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ գործողությունները, անջատողականության ու հետադիմական ուժերի դեմ պայքարը, քաղաքական անցանկալի տարրերի մեկուսացումը և այլն: Այդ ժամանակաաշրջանում զինվորականության ազդեցիկ դերը երկրի քաղաքական կյանքում, և ազգային անվտանգության հայեցակարգերի սահմանած սպառնալիքներն ուղղակի այդպիսի կառույցներին գործունեության դաշտ էին ապահովում: ԱԶԿ-ի իշխանության գալն այդ շրջանակների կողմից ընկալվում էր որպես առաջնային սպառնալիք աշխարհիկ հանրապետության համար: ԱԶԿ-ի բավական սահուն գործողություններն ու բարեփոխումները զինվորականության դերի նվազեցման հարցում հնարավորություն տվեցին բացահայտել առաջին հերթին հենց այդ ուժի համար սպառնալիք ներկայացնող տարրերին ու ուժերին:

«Էրգենեկոն» խմբավորման հետաքննության արդյունքում բացահայտվեցին Թուրքիայում տարբեր տարիներին գործած ընդհատակյա գաղտնի որոշ կառույցներ ու կազմակերպություններ, որոնք ներգրավված են եղել հակաօրինական գործողություններում: JITEM-ն ու TUSHAD-ը բանակում և անվտանգության մարմիններում «Էրգենեկոն»-ի կողմից ստեղծված հատուկ ստորաբաժանումներ էին, որոնք ուղղորդվում ու կառավարվում էին մեկ կենտրոնից՝ ոչ ֆորմալ սկզբունքով: Առաջինի հիմնական գործունեության թիրախում է գտնվել քրդական հարցը, իսկ երկրորդի՝ Թուրքիայի ազգային փոքրամասնությունները, ոչ մուսուլմաններն ու միսիոներական առաքելությունները: Ի դեպ, ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ Տրապիզոնում կաթոլիկ հոգևորականի ու Մալաթիայի սպանությունների ու Հ. Դինքի սպանության պլանավորումն ու իրականացումը եղել է այդ երկու միավորումների համատեղ համակարգմամբ: Հետաքննությունների արդյունքում բացահայտվել են նաև ԱԶԿ բարձրաստիճան ներկայացուցիչներին գաղտնալսելու, նրանց գործունեությանը հետևելու փաստեր:

Փաստորեն, «Էրգենեկոն»-ի, «Բալյոզ»-ի գործերով հետաքննություններով ու ռազմական հեղաշրջումների դատական գործերով ԱԶԿ-ին հաջողվեց լուրջ հարված հասցնել Թուրքիայում լատենտային լուրջ դերակատարություն ունեցած «խորքային պետությանը», որը կարող էր սպառնալիք ներկայացնել այդ քաղաքական ուժի գոյությանն ու ապագային: Օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում Ռ. Թ. Էրդողանի կառավարությանը հաջողվեց Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ քայլեր իրականացնել, որով բանակին զրկեց երկրի քաղաքական կյանքում ունեցած լուրջ դերակատարությունից, դրանով հանդերձ ապահովելով իր` որպես քաղաքական ուժի անվտանգությունը հավանական «ռազմական միջամտություններից»:

Իսկ դատական վերոնշյալ գործերով ապահովագրվեց ԱԶԿ-ի կառավարությունը հնարավոր վտանգներից՝ չեզոքացվելով խորքային պետության կարևոր հատվածներից մեկը և ցանցային կառույցները: «Էրգենեկոն»-ի բացահայտումն ու մյուս հետաքննությունները լավ հնարավորություն տվեցին վարչապետ Էրդողանին՝ երկրի անվտանգության ու ուժային համակարգում իրականացնելու մաքրազատում և ապահովելու իր կառավարության վերահսկողությունը: Պատկերավոր ասած՝ Էրդողանի կառավարությանը հաջողվեց տարբեր միջոցներով իրականացնել քեմալիստական կարծրատիպերի փոխակերպման ու դրա հենասյուների մեկուսացման «հեղափոխություն»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:06
Tesla մակնիշի մեքենան է պայթել Թրամփի հյուրանոցի մոտ
Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ բռնկվել և պայթել է Tesla Cybertruck-ը։ Դեպքի մասին հայտնում է Daily Mail-ը։ «Լաս Վեգասի...
Աղբյուր` Panorama.am
22:13
Բժիշկները պայքարում են խոշոր ավտովթարի մասնակից «Nissan»-ի և «ՎԱԶ 2107»-ի վարորդների կյանքերի համար
 Դեկտեմբերի 31-ին, ժամը 21:00-ի սահմաններում Նոր կյանք-Արալեզ գյուղի ճանապարհին՝ գծանցի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Էրիկ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Հունվարի 2-ին համերգ տոնավաճառում
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ «վայելելու Սրբուկի...
Աղբյուր` Panorama.am
20:46
ՀԴԲ-ն Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը հետաքննում է որպես шհшբեկչություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով.Գագիկ Սուրենյանց
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը գրում է. «Հունվարի 10-ից...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}