Նոր մանրամասներ`«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում կատարված գողության վերաբերյալ
«Հրապարակ»-ը վերստին անդրադարձել է մոտ մեկ տարի առաջ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում կատարված աննախադեպ գողության դեպքին և գրել, որ դեռ հանցագործությունը չի բացահայտվել: Գողությունը կատարած անձի նկատմամբ էլ թեև հետախուզում է հայտարարված, սակայն նրան հայտնաբերել իրավապահներին առայժմ չի հաջողվել:
Հրապարակումից հետո, երեկ, խմբագրություն է զանգահարել Արմեն Բաղդասարյանի ընկերոջ որդին և, չցանկանալով ներկայանալ, ասել, որ «պետք չէ ամբողջ մեղքը բարդել Արմեն Բաղդասարյանի վրա, այնպես չի, որ Վաղարշ Աբրահամյանն այս հարցում սուրբ է»: «Հրապարակ»-ի խնդրանքին՝ մեկնաբանել իր խոսքերի ենթատեքստը, նա չի արձագանքել: Բայց տեղեկացրել է, որ գողությունից օրեր անց գողացված ոսկու 7 կիլոգրամից 4 կիլոգրամը հայտնաբերվել է Բաղդասարյանի տնից և վերադարձվել Վաղարշ Աբրահամյանին: «Հրապարակ»-ին զանգահարած անձը նաև ասել է, որ այս գործը չի բացահայտվի այնքան ժամանակ, մինչև դա չցանկանա Վաղարշ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, անհետացել էր Հայաստանից: