Կաթը վտանգավոր է օրգանիզմի համար. Մասնագետներ
Հարվարդի համալսարանի առողջ ապրելակերպի մասնագետները հիմնվելով կատարված ուսումնասիրությունների վրա հայտարարել են, որ կաթը վտանգավոր է օրգանիզմի համար: ««Խմեք երեխաներ կաթ և կլինեք առողջ» կարգախոսը կարծես կորցնում է իր ակտուալությունը», -գրում է «deti.mail.ru»-ն և տեղեկացնում, որ ուսումնասիրության հեղինակ, մանկաբույժ Դեվիդ Լյուդվիգը կարծում է, որ շաքարավազով և այլ քաղցրություններով «համեմված» կաթը վտանգավոր է օրգանիզմի համար:
Ավելին, նրա կարծիքով, օրական կերակրացանկում այլ առանձին մթերքների ավելացմանը զուգահեռ, պետք է նվազեցնել կաթնային մթերքների օգտագործումը: Ըստ մասնագետի, ամենամեծ թշնամին մարդու օրգանիզմի համար շոկոլադե կաթն . դրա բաղադրության մեջ ծանրակշիռ մասը յուղային է ու շաքարային: Մեկ բաժակ ցածր 1%-անոց յուղայնությամբ ու առանց շաքարի կաթի մեջ պարունակվում է 102 կալորիա, որից 18-ը` կոշտ ճարպեր:
Մասնագետները խորհուրդ են տալիս կաթը փոխարինել այլ մթերքներով, որոնք հարուստ են կալցիում կոչվող վիտամինով. Օրվա ընթացքում ուտելով ընկույզ, լոբազգիների մթերքներ, կանաչեղեն, մասուր, հնարավոր է պակասեցնել կաթի օգտագործումը: