Հանրային խորհրդի անդամները խոստացել են պայքարել ուսման վարձերի թանկացման դեմ
Հայաստանի նախագահին առընթեր Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի անդամները հանդիպել են բուհերի ուսանողական խորհուրդների, ուսման վարձերի դեմ բողոքով ակտիվիստների հետ և որոշել են ուսանողությանը մտահոգող ուսման վարձերի հարցով դիմել իշխանություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային Խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը:
Նա խոստացավ, որ ամեն ինչ կանեն, որպեսզի կասեցվի ուսման վարձերի թանկացումը, հակառակ դեպքում պետք է այնպես անել, որպեսզի գոնե ոչ վճարունակ խավը կարողանա ուսման վարձ տալ:
«Հանդիպել ենք ուսխորհուրդների, ակտիվիստների հետ: Ուսանողական խորհուրդներն ասացին, որ քայլեր կանեն, ակտիվիստները պատրաստվում են դասադուլ հայտարարել: Մենք այնպես ենք անելու, որ բուհերը հետևողական լինեն այս հարցում, կողմ չենք դասադուլ անելու գաղափարին, բայց, միևնույն է, ուսանողները գնալու են դրան, դրա համար մենք դիմելու ենք իշխանություններին, որպեսզի այս հարցին հետամուտ լինեն»,- հայտնեց Մարգարյանը:
Նույն ենթահանձնաժողովի անդամ Արման Ղազարյանը դեմ է, որ ուսման վարձերը բարձրանան, քանի որ բարձրացման դեպքում հայ ուսանողները կձգտեն արտասահմանյան բուհերում ուսանել: «Եթե այսպես շարունակվի, հնարավոր է, որ ուսանողությունը գնա կոնֆլիկտային քայլերի», -կանխատեսեց Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին