Ա. Հովհաննիսյան. հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է
Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները, սակայն ոչ այն ինտենսիվությամբ ինչպես ամսվա սկզբին: Panorama.am-ի հարցին, թե ինչպես կգնահատեք իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե սահմանամերձ գյուղերից ժամանակ առ ժամանակ լուրեր են ստացվում այն մասին, թե Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է դաշտային աշխատանքներին, վերջինս նշեց. «Իհարկե կրակոցներ անընդհատ հնչում են, սակայն դրանք անհամեմատելի են օգոստոսի 4-6-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից իրականացվող ինտենսիվ կրակին»:
Հիշեցնենք, որ օգոստոսի առաջին տասնօրյակում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների պատճառով հայկական կողմից 4 զինծառայող վիրավորվել է: Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե իրենք կորուստներ և վիրավորներ ունեն, սակայն կոնկրետ թվեր չեն հրապարակվել: