Գերմանացի ջութակահարուհու ելույթով մեկնարկելու է Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը
Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Փառատոնի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 11-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Փառատոնի մեկնարկն ազդարարող համերգում ՀՊՖՆ-ի հետ ելույթ է ունենալու գերմանացի ջութակահարուհի Իզաբելլա Ֆաուստը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 25 –ը:
Երևանյան 7-րդ փառատոնն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: