Հայկական կողմից պատասխան գործողությունների արդյունքում նվազագույնը 5 ադրբեջանցի է սպանվել
Նախորդ շաբաթվա ընթացքում հայկական կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում նվազագույնը 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Այդ մասին տեղեկությունները Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 4 հայ զինծառայող վիրավորվել էր: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը մեկնաբանելով Ադրբեջանի ակտիվացումը, հայտարարել էր, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի Ադրբեջանի սադրանքը:
Ավելի ուշ, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմից ևս կորուստներ և վիրավորներ կան (վիրավորների և կորուստների թվի մասին Սաբիրօղլուն ոչինչ չի ասում):
Կարդացեք նաև`
Ադրբեջանի ՊՆ. Երկու կողմն էլ կորուստներ և վիրավորներ ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում