Հայերին վիրավորելու համար թուրք ըմբիշը որակազրկվել է
Թուրք գերծանր քաշային 23-ամյա ըմբիշ Ռիզա Կայալպը FILA-ի կողմից որակազրկվել է 6 ամսով ՝ թվիթերյան իր էջում ռասիստական բնույթի գրառումներ կատարելու համար, որում վիրավորել է հայերին և հույներին:
Լոնդոնի 2012 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը հայերին և հույներին՝ հակակառավարական ցույցերի համար անվանել է «շներ», «դավաճաններ» և այս ամենը գրառել է ցենզուրայից դուրս արտահայտություններով:
Վիրավորական գրառումներն արդեն հեռացվել են մարզիկի թվիթերյան էջից, սակայն Կայալպին դա չի ազատում պատասխանատվությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները