Սոցհարցում. Մարդիկ գիրանում են երջանկությունից
Զուգընկերոջ հետ կայուն հարաբերությունները, պարզվում է, լուրջ վտանգ են ներկայացնում առողջության համար:
Utro.ru-ի փոխանցմամբ, բրիտանացի հետազոտողների սոցհարցման արդյունքները վկայում են, որ այն մարդիկ, ովքեր զուգընկերոջ հետ ապրում են համերաշխ ու խաղաղ, ունեն գիրանալու ու ճարպակալելու միտում:
Մեծ Բրիտանիայի հետազոտողների անցակացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հարցվածների 62 տոկոսը երկար ժամանակ կայուն հարաբերությունների ժամանակ գիրացել է, իսկ 75 տոկոսը նշել է, որ համատեղ կյանքի ընթացքում ավելորդ քաշ է հավաքել:
Հարցվածների 1/3-ը ասել է, որ հարաբերություններում առկա կայունության շնորհիվ նրանք ավելի նստակյաց են դարձել, օրինակ տանն ավելի շատ ժամանակ են անցկացնում, ավելի երկար են նստում հեռուստացույցի դիմաց` ճաշակելով համեղ ուտելիքներ:
Գիտնականները նշել են, որ նիհարել ցանկացող մարդկանց կօգնի դավաճանությունը: Դրա պատճառած սթրեսի հետևանքով կնվազեն ադրենալինի ու կորտիզոլի մակարդակը, դա բերում է սրտի արագ աշխատանքին, ինչի շնորհիվ օրգանիզմը սկսում է ավելի շատ կալորիաններ ծախսել: