Իրանի Պնախարարի թեկնածուն միակն է, որի վստահության հարցը քննելիս «դեմ» արտահայտվող պատգամավոր չի եղել
«Այսօր Իրանի Մեջլիսում սկսվել է Հասան Ռոհանիի ներկայացրած կառավարության անդամներին վստահություն հայտնելու գործընթացը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Մեջլիսի նիստի սկզբում՝ ի պաշտպանություն ներկայացված նախարարի թեկնածուների, հայտարարությամբ է հանդես եկել Հասան Ռոհանին, որից հետո սկսվել է վստահության հայտնելու գործընթացը:
ԻԻՀ Մեջլիսի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարի թեկնածուի վստահության հարցը քննելու համար երկուական «դեմ» և «կողմ» դիրքորոշում ունեցող պատգամավորներ են գրանցվում, որոնք էլ հարցեր են ուղղում թեկնածուին:
Պաշտպանության նախարարի թեկնածուն միակն է, որի վստահության հարցը քննելիս «դեմ» դիրքորոշում ունեցող պատգամավոր չի գրանցվել:
Հիշեցնենք, օրերս իրանագետ Արմեն Իսրայելյանը Panprama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հասան Ռոհանիի ներկայացրած կառավարության կազմին, նշել էր. «Ի տարբերություն Ահամադինեժադի կառավարությանը՝ Հասան Ռոհանիի կառավարությունը տարբերվում է նրանով, որ այստեղ գեներալներին փոխարինելու են գալիս նախկին նախագահների օրոք պետական բարձր պաշտոններ ստանձնած պրոֆեսիոնալ գործիչները: Նույնիսկ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարը զինվորական չէ: Ի դեպ, իրանական ԶԼՄ-ները շտապել են Ռոհանի կառավարությանն անվանել «ամենածեր» կառավարություն, քանի որը, ի տարբերություն Իրանի նախորդ կառավարությունների, այստեղ, նախարարների միջին տարիքը 57 է: Եվ մի ուշագրավ փաստ, ի տարբերություն նախորդ կառավարության, Ռոհանին, չնայած հասարակության սպասելիքներին, նախարարի կին թեկնածու չառաջադրեց, ինչն էլ կարող է որոշակիորեն ազդել նրա վարկանիշի վրա»:
Հասան Ռոհանիի կառավարության անդամներն են՝
Նավթի նախարար՝ Բիժան Նամդար Զանգանե
Ներքին գործերի նախարար՝ Աբդոլռեզա Ռահմանի Ֆազալի
Էկոնոմիկայի նախարար՝ Ալի Թիբ Նիա
Տեղեկատվության նախարար՝ Սեյյեդ Մահմուդ Ալավի
Էներգետիկայի նախարար՝ Համիդ Չիթ Չիան
Պաշտպանության նախարար՝ Հոսեյն Դեհղան
Առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար՝ Մոհամմադ Ռեզա Նեեմաթզադե
Գյուղատնտեսության նախարար՝ Մահմուդ Հոջաթի
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար՝ Ալի Ռաբիի
Քաղաքաշինության և տրանսպորտի նախարար՝ Աբբաս Ախունդի
Կրթության նախարար՝ Մոհամմադ Ալի Նաջաֆի
Առողջապահության նախարար՝ Սեյյեդ Հասան Ղազիզադե Հաշեմի
Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար՝ Մասուդ Սոլթանիֆար
Արտաքին գործերի նախարար՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Արդարադատության նախարար՝ Հոջաթ օլ-էսլամ Փուր Մոհամմադի
Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար՝ Ալի Ջենաթի
Կապի նախարար՝ Մահմուդ Վաեզի
Գիտության նախարար՝ Ջաաֆար Մեյլի Մոնֆարեդ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան