«Ռեալի» երկրպագուները հիմնական կազմում ուզում են տեսնել Կասիլյասին
Իսպանական հայտնի AS պարերականն իր ընթերցողների մեջ հարցում է կազմակերպել, թե դարպասապահներից ում են նրանք ցանկանում տեսնել Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմում: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Իկեր Կասիլյասը գերազանցում է Դիեգո Լոպեսին: Լոպեսը 3 անգամ ավելի քիչ ձայներ է հավաքել, քան Կասիլյասը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Իկերը հայտնվել էր պահեստայինների նստարանին, իսկ «Արքայական ակումբի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Լոպեսին, որպես դարպասապահ, ավելի շատ է գնահատում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները