Բողոքի ակցիա կառավարության դիմաց. Վերանայել ուսման վարձերի չափը (Տեսանյութ)
Կառավարության շենքի առաջ ուսման վարձերի վերանայման պահանջով այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մի քանի քաղաքացիներ: Նրանք պահանջում էին տեսակցություն վարչապետի հետ, ում մտադիր էին հանձնել նախապես պատրաստած նամակը:
«Պահանջում ենք չեղյալ հայտարարել բուհերի վարձերի թանկացումը: Վարչապետից պահանջում ենք իջնել և վերցնել մեր նամակը: Դեռ նոր ենք սկսել մեր պայքարը, ակցիայի մասնակիցների մեծամասնությունը նոր ընդունվածներ են և դեռ չընդունվածներ: Մենք պայքարելու ենք մինչև վերջ, որևէ մեկն իրավունք չունի այնպես անել, որ երիտասարդությունը երկրից թողնի, գնա»,-բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Երիտասարդներին այդպես էլ չընդունեց Տիգրան Սարգսյանը: Փոխարենը նրանց հետ հանդիպելու իջավ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվեցին նամակը նրան հանձնել ու հեռացան կառավարության շենքի դիմացից` հայտարարելով, որ շարունակելու են ակցիաները:
Հիշեցնենք, որ նոր ուսումնական տարվանից պետական մի շարք բուհերում ուսման վարձավճարները զգալի չափով բարձրացել են:
Նախորդող հրապարակում`
Հանրային խորհրդի անդամները խոստացել են պայքարել ուսման վարձերի թանկացման դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա