«Միստիկա, Մոնակո, Գիշեր» և…Տիգրան Արզաքանցյանն ու Վոլոչկովան
Համացանցում, մասնավորապես «Instagram» և «Twitter» սոցիալական ցանցերի իր էջում, բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայաստանցի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ խիստ մտերմիկ մի լուսանկար է տեղադրել հետևյալ գրառմամբ` «Միստիկա…, Մոնակո: Գիշեր: Զբոսանք: Բացվում է «Ֆեռարի»-ի ապակին, և ես դիմավորում եմ իմ ընկեր Տիգրանին…Մենք 10 տարվա ծանոթներ ենք»:
Նշենք, որ այս գրառումը Վոլոչկովան, որը պատրաստվում է սեպտեմբերին դարձյալ ժամանել Երևան, կատարել է երկու շաբաթ առաջ: Հենց այդ օրերին ու հենց Մոնակոյում էր, որ Վոլոչկովան վերջնական որոշում կայացրեց բաժանվել իր սիրեկան Սալիմովից: Մոնակոյում այդ «շատ դժվար» որոշումից հետո, ինչպես Վոլոչկովան գրել է իր բլոգում, նա մեկնել է Աթենք` իր դստեր ու մայրիկի մոտ:
Սակայն Բախտիյար-Վոլոչկովա զույգի բաժանությունը երկար չի տևել, և Բախտիյարին հաջողվել է վերանվաճել պարուհու սիրտը: