«Բոլորն էլ հասկացան, որ գործ ունեն լուրջ արժեքի հետ». Վահան Տերյանի տուն-թանգարանը` արվեստի առանձին օջախ (լուսանկարներ)
«Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ Վահան Տերյանի տուն-թանգարանը (Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում) երկար ժամանակ անտեսված է եղել, մեկ ընդհանուր արվեստի կենտրոնի մեջ է ընդգրկված եղել: Այժմ այն արդեն որպես արվեստի առանձին օջախ է ընդունվում` պետական ոչ առևտրային կազմակերպություն է, վրացական իշխանությունները տարեկան գումար են հատկացնում: Այս տարի թանգարանին պետական բյուջեից տրվել է 10 հազար լարի` նախորդ տարիների համեմատ եռակի անգամ շատ»: Panorama.am-ի հետ զրույցում տուն-թանգարանի այսօրվա վիճակն այսպես ներկայացրեց տնօրենը` Վաղարշակ Թանգամյանը: «Բոլորն էլ հասկացան, որ գործ ունեն լուրջ արժեքի հետ: Արժեքները հեշտ չեն գնահատվում»,- նկատեց նա:
Թանգարան այցելում են ինչպես հայեր, ջավախքահայեր, այնպես էլ արտասահմանցիներ: Այն բաց է ամեն օր: Տուն-թանգարանում կա 4500 ցուցանմուշ, թեև «ճշգրիտ արժեքներ քիչ կան, հիմնականում պատճեներ են»: Բնօրինակները պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Երևան): «Այժմ ցուցանմուշների վերադասավորման, վերագրանցման փուլում ենք»,- ասաց Վ. Թանգամյանը:
Տերյանի հայրական տան շատ իրեր, ըստ տուն-թանգարանի տնօրենի, նույնպես կրկնօրինակներ են. «Տեր Սուքիասի մահից հետո (1914 թվական), տանը հետևող չկար, այն ծառայել է որպես փոստ, նաև կոշկակարանոց է եղել այնտեղ, ում ձեռքն ինչ ընկել, տարել է: Տան կենցաղային նկարագիրը մոտավորապես պահպանվել է` գյուղացիներից հավաքելով, ինքներս պատրաստելով այդ ժամանակաշրջանին բնորոշ կենցաղային, գյուղատնտեսական իրար»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան