Դ. Ջամալյան. Հայկական կողմի պատասխանը պետք է լինի կտրուկ, որ թշնամին դառնա ավելի զուսպ (տեսանյութ)
Ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական պետական սահմանում ապակայուն վիճակ է ստեղծում հիմնականում այն ժամանակ, երբ նախատեսված է լինում ամերիկյան պաշտոնյաների հետ հանդիպումներ: Ասուլիսում նման դիտարկում արեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Անցյալ տարի, երբ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր տեղամասերում ադրբեջանցիները խախտեցին հրադադարի ռեժիմը, համընկավ ԱՄՆ պետքարտուղարի այցի հետ, հիմա էլ համընկավ Ադրբեջանի պաշտպանության նախարարի` ԱՄՆ կատարելիք այցի հետ»,- ասաց բանախոսը, հավելելով, որ սա չի կարելի պատահական զուգադիպության համարել:
Դ. Ջամալյանի ենթադրությամբ, Ադրբեջանը դիմում է նման քայլերի, որպեսզի բանակցությունների ընթացքում դիվիդենտներ քաղի ամերիկյան կողմից, կամ էլ` փորձում է հասկանալ ամերիկյան կողմի հնարավոր ռեակցիան նախահարձակի դեպքում:
Ռազմական հոգեբանի կարծիքով, ադրբեջանական կողմի նման դրսևորումների դեպքում հայկական կողմի ռեակցիան պետք է լինի կտրուկ, ագրեսիվ, քանի որ թշնամին միայն այդ դեպքում է որոշ ժամանակով դադարեցնում իր ագրեսիվ գործողությունները և հարաբերական անդորր է հաստատվում սահմանին: «Մեր բանակից հանրային պահանջը պետք է լինի` կտրուկ պատասխան, որ թշնամին դառնա ավելի զուսպ»,- ընդգծեց Դ. Ջամալյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 4 հայ զինծառայող վիրավորվել էր: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը մեկնաբանելով Ադրբեջանի ակտիվացումը, հայտարարել էր, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի Ադրբեջանի սադրանքը: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին ոչ հաստատել, և ոչ էլ հերքել է այն տեղեկատվությունը, թե հայկական կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում նվազագույնը 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել:
Նախորդող նորություններ` Հայկական կողմից պատասխան գործողությունների արդյունքում նվազագույնը 5 ադրբեջանցի է սպանվել
Ա. Հովհաննիսյան. հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է
Ադրբեջանի ՊՆ. Երկու կողմն էլ կորուստներ և վիրավորներ ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում