Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ, հավանաբար, կառաջադրի Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին
«Ժամանակ»-ի տեղեկություններով` հինգշաբթի օրը տեղի է ունենալու ԳՄ նիստը, որին մասնակցելու է երեկ Հայաստան վերադարձած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հունիսի 22-ին մեկնել էր արձակուրդ, որը պետք է անցկացներ արտերկրում: Թերթի տեղեկությունների համաձայն ` Ս. Սարգսյանի արձակուրդային այցն արտասահման երկար է տևել, քանի որ նա մեկնել է բուժման կամ բուժզննման նպատակով:
Ինչ վերաբերվում է ՀՀԿ ԳՄ նիստին, ապա այս անգամ քննարկվող թեման, հավանաբար, կլինի Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու առաջադրելու հարցը : Ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը ԳՄ անդամներին կտեղեկացնի, որ այդ ընտրատարածքում առաջադրվելու է Կապանի նախկին քաղաքապետ` Արմեն Կարապետյանը: