Կարմիր Խաչում ընդմիջում է. Գերի ընկած զինվորի մայրն անընդհատ ուշաթափվում է
Կարմիր Խաչի գրասենյակի առջև այս պահին հավաքվել են Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի հարազատները, ընկերներն ու համագյուղացիները: Նրանք փորձում են հասկանալ, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը ինչ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանում գտնվող հայ զինվորին օգնելու համար:
Ինչպես դեպքի վայրից փոխանցում է Panorama.am-ի լրագրողը, ակցիային մասնակցում է նաև Հակոբի մայրը, ով պարբերաբար ուշաթափվում է: Նա հաճախ կրկնում է. «Պահանջում եմ իմ Հակոբին...»:
Ակցիայի մասնակիցներին առայժմ ոչ ոք չի հանդիպել, քանի որ այս պահին Կարմիր Խաչի գրասենյակում ընդմիջման ժամ է:
Հարազատները վստահ են, որ Հակոբին ստիպել են խոսել Ադրբեջանի համար հաճելի բաներ:
Մանրամասները` քիչ անց:
Նախորդող հրապարակում`
«Ուրիշ ճար չկա». գերության մեջ գտնվող զինվորի հարազատները «Կարմիր խաչ»-ի մոտ բողոքի ակցիա են անում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան