Շիրինյան. Սրանք մեր հարցերն են, հիմա ի՞նչ է, պետք է միշտ դրսի ուժերի հետ կապե՞նք
«Վիլնյուսի գագաթաժողովից առաջ, երբ պետք է նախաստորագրվի ասոցացման համաձայնագիրը, Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա` օգտագործելով արդեն դրսի գործիքները»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքու կատարելիք այցին:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այլ կարծիքի է: Նրա խոսքով, Ռուսաստանը ցանկանում է իր տանը կարգ ու կանոն հաստատել անօրինական միգրատների առումով: Ինչ վերաբերում է ռուսական գազի թանկացմանը, ապա Շիրինյանն այս պարագայում էլ մեղադրում է հայրենի կառավարությանը, պահանջելով բացատրել, թե ինչու չեն զարգացնում արևից էներգիայի ստացման համակարգը:
«Սա մեր խնդիրն է: Սրանք մեր հարցերն են, հիմա ի՞նչ է, պետք է միշտ դրսի ուժերի հետ կապե՞նք»,-ասաց Շիրինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները