Փորձագետ. Հայ ռազմագերու խոսքն ադրբեջանական հոլովակում աղավաղված է
Մինչ համապատասխան մարմինները զբաղվում են Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնված Հակոբ Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնելու բանակցություններով, լրատվամիջոցներում և համացանցում ակտիվորեն քննարկվում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին վերջինիս «տված հարցազրույցը»:
Տեսանյութի դիտումից ու դրա թարգմանությունից հետո ակհայտ է դառնում, որ բացի նրանից, որ ողջ հարցազրույցը զուգորդվում է ադրբեջանցի լրագրողի` անհայտ փաստերից բխող մեկնաբանություններով, հայ զինծառայողի խոսքերն էլ աղավաղված են:
Տեսանյութում ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե հայկական դիրքի հենակետի պատասխանատուն վերջինիս ուղարկել է ջուր բերելու, իսկ Հ. Ինջիղուլյանը պատասխանել է, թե «հոգնած է ու ջրի կգնա ավելի ուշ»: Դա հանգեցրել է կոնֆլիկտի, ինչի պատճառով «հայ զինծառայողը լքել է մարտական դիրքն ու հատել շփման գիծը:
Ընդ որում` հայ զինծառայողի խոսքերից անհնար է նման եզրակացություն անել, թե այդ միջադեպից հետո հայ զինծառայողը որոշել է հատել շփման գիծը: Զինծառայողի խոսքն ընդհատվում է մեկնաբանություններով, որտեղ լրագրողը, իբրև թե, ներկայացնելով զինծառայողի խոսքը նշում է, որ «զինծառայողը չդիմանալով վիրավորանքներին, որոշել է հատել շփման գիծը»:
Այնինչ տեսանյութի թարգմանությունը պարզորոշ ցույց է տալիս, որ զինծառայողը, անդրադառնալով իր ու իր հրամանատարի` ջրի գնալու հետ կապված կոնֆլիկտին, նշում է. «Ի վերջո, ես էլ ճարս կտրած գնացի ջրի», այսինքն` ոչ մի խոսք շփման գիծն ինքնակամ հատելու մտադրության մասին:
Ի դեպ, հարցազրույցի ընթացքում զինծառայողի խոսքն անընդհատ ընդհատվում էր ադրբեջանական կողմի մեկնաբանմություններով:
Միաժամանակ պետք է փաստել, որ տեսանյութում ադրբեջանցի լրագրողի արտահայտած մեկնաբանությունների տրամաբանությունը հակասում է
ավելի վաղ Ադրբեջանի գերիների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովի այն հայտարարությանը, թե` «Ճշտվել է, որ գերին մոլորվել է և անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք»։
Այսինքն` ադրբեջանական կողմն արդեն իսկ հաստատել է, որ հայ զինծառայողը Ադրբեջանի կողմից պահպանվող տարածքում է հայտնվել մոլորվելու հետևանքով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
«Ռազմագերիների հետ վերվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիային, որն ընդունվել է 1949թ.-ի օգոստոսի 12-ին, ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան