Քաղաքացի. Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի աշխատակիցների վատ աշխատանքի պատճառով, ստիպված եք մի քանի ժամ հերթ կանգնել
«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի Վեդի մասնաճյուղի վատ աշխատանքի, բանկի հաճախորդների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի պատճառով ստիպված ես ժամերով հերթ կանգնել»: Նման դժգոհություն Panorama.am-ին հայտնեց բանկի հիշյալ մասնաճյուղի ծառայություններից օգտվող քաղաքացի Տաթևիկ Արոյանը:
Նրա խոսքով, երեկ ստիպված է եղել մի քանի ժամ բանկում անցկացնել` վճարելու համար նոր անձնագրի համար պահանջվող 1000 դրամ պետտուրքը: Այդ ընթացքում հերթում գտնվող մի հաճախորդի խնդրել է իր վճարումը նա կատարի, սակայն աշխատակցուհին «բռի» կերպով միջամտել է և ասել, որ չհամագործակցի երիտասարդի հետ:
«Վեդիի պասպորտ սեղանում բանկոմատ են դրել, իբր դրա միջոցով վճարումները կատարելու համար, բայց դա էլ չէր աշխատում: Բանկում էլ մարդկանց արհամարհանքով են վերաբերվում, մի հարցը մի քանի անգամ պետք է կրկնես, որ բարեհաճեն պատասխան տալ, դանդաղ և անտարբեր են սպասարկում»,-ներկայացրեց քաղաքացին:
Տաթևիկ Արոյանի խոսքով, երբ ի վերջո հերթն իրեն է հասել, աշխատակցուհին չի սպասարկել ու հայտարարել է, թե գնում է ընդմիջման:
«Միայն ես էի մնացել, կարելի էր չէ՞ ինձ էլ ճանապարհել, նոր գնալ ընդմիջման»,-նշեց նա, ավելացնելով, որ իր բողոքին բանկի հիշյալ մասնաճյուղի կառավարիչը վերևից նույն անտարբերությամբ ունկնդրում էր:
Տաթևիկ Արոյանն ասաց, որ բանկի գլխավոր մասնճյուղի էլեկտրոնային փոստին բողոք-նամակներ է ուղարկել, որովհետև սա առաջի դեպքը չէ, երբ բողոքում է մասնաճյուղի աշխատակիցների աշխատանքից ու ցուցաբերած վերաբերմունքից:
Ի պատասխան քաղաքացու բողոքին, բանկից խնդրել են մանրամասնել, թե ինչ գործարք է ցանկացել կատարել քաղաքացին, ապա ավելացրել. «Ոչ պատշաճ սպասարկումն անընդունելի է մեզ համար, մենք կզբաղվենք այդ հարցով և կփորձենք լուծում տալ, կխոսենք նաև կառավարչի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները