Հայաստանում միասեռականության քարոզչությամբ զբաղվող ԶԼՄ-ները կզրկվեն հովանավորչական գումարներից
Ռուսաստանի դեսպանատունը հատուկ միջոցառում է ձեռնարկում ՀՀ այն թերթերի և պարբերականների դեմ, որոնք, իրենց կարծիքով, զբաղված են միասեռականության քարոզչությամբ:
«Հրապարակ»-ի աղբյուրները հաղորդում են, որ օգոստոսի 30-ին ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի. Վոլինկինն իր մոտ է հրավիրել ՀՀ-ում ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունների ղեկավարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է միասեռականության քարոզչությամբ զբաղվող ԶԼՄ-ներին հովանավորչական գումարներից զրկելու հարցը: Այս միջոցառումը բխում է վերջերս ՌԴ-ում ընդունված «Երեխաներին, նրանց առողջությանը և զարգացմանը վնասող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքի պահանջներից, որն արգելում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունն անչափահասների շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին