Ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը, հնարավոր է, ստուգումներ անցկացնի բուհերում
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ուսման վարձերի թանկացումը կառավարությունում նոր խմորումների տեղիք է տվել։ Ռեկտորների այն պնդումները, թե դրանով աշխատավարձի հարց են լուծում, տեխնիկական վերազինման կամ սոցիալական խնդիրներ, կասկածի տեղիք են տվել։
Թերթի տեղեկություններով, հնարավոր է, որ առաջիկայում ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը մտնի բուհեր։ Այս ստուգումներով փորձելու են պարզել, թե որ «գերակա» ուղղություններով են մինչ օրս ծախսվել բուհերի գումարները և ինչու չեն բավարարում ոչ բարձր աշխատավարձ, ոչ որակյալ կրթություն տալուն: