
Մենուա Հարությունյանի և ակտիվիստի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում
Նախօրեին Երևանում «Slaq.am» կայքի հիմնադիր Մենուա Հարությունյանի և «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ նախօրեին նույն շարժման ակտիվիստներ Հովհաննես Ղազարյանի ու Արծրուն Գևորգյանի և Մենուա Հարությունյանի ու իր կողմնակիցների միջև ծեծով ուղեկցված միջադեպ էր տեղի ունեցել, որի մասին «Վճարում ենք 100 դրամ» ֆեյսբուքյան խմբում Հովհաննես Ղազարյանը գրել էր հետևյալը.
«Այսօր ընկերներով քայլում էինք ամիրյան փողոցով, որտեղ պատահաբար տեսանք հենց իրեն՝ Մենուաին: Ես կարծիք հայտնեցի բնականաբար բարձր՝ թե էս Մենուան էս ինչ կովի տղայա, որից հետո 2 ակտիվիստների՝ Հովհաննես Ղազարյանի և Արծրուն Գևորգյանի հետ անտեղի վիճաբանության մեջ են մտել և կռիվ են սարքել Մենուա Հարությունյանը և իր ավազակախումբը՝ մոտ 12 հոգի: Դեպքի վայր են եկել ոստիկանները և բոլորիս ոստիկանական բաժանմունք են տարել` Մենուային ու իրա բանդային բերման են ենթարկել, իսկ մեզ ակտիվիստներին հրավիրել են, որտեղ Մենուան հայտարարել է թե ես սեռական բնույթի հայհոյանք եմ հասցրել իրեն: Վերջնական պազաբանումներից հետո ոստիկանները առաջարկեցին բողոք ներկայացնել դատարան մարմնական վնասվածքներ հասցնելու և վիրավորելու համար, բայց ես հրաժարվեցի, այսինքն դուրս եկավ, որ ես ոչ մի սխալ բան չեմ արել: Շնորհակալ եմ Տաթևիկ Մկրտչյանին ֆեյսբուքում տարածելու համար, ոստիկաններին որ քաջալերեցին մեր արարքը: Ասեմ որ Արծրուն Գևորգյանը լիովին համաձայն է ինչ որ գրում եմ բայց, քանի որ ֆեյսբուքում դեռ չկա չի կարող արտահայտվել»: