ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ է հատկացրել ԱԻՆ-ին` սերվերային տնտեսություն ստեղծելու համար
Արտակարգ իրավիճակների նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ստեղծվել է հիմք` երկու կառույցների փոխգործակցության համար:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, համագործակցության շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ է հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը` սերվերային տնտեսություն ստեղծելու համար։
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) տարածքում, որը տեղակայված է հանրապետության ամենասեյսմակայուն շենքերից մեկում, կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան` տվյալների պահպանման սերվերային կենտրոն: Այն հագեցած կլինի հզոր գեներատորներով, հովացման և այլ համակարգերով: Այստեղ կլինի նաև Աղետների ռիսկի նվազեցման ազգային դիտացանցը։ Նախատեսվում է նույն տարածքում տեղակայել նաև ՀՀ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների կրկնորդ (backup) սերվերները։
Ծրագիրն իրականացվելու է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակի հետ համատեղ։
ԱԻ նախարարության վերջին տարիների ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր այցելել են Գառնու դիտարան, Լուսակերտի ուսումնական կենտրոն և Բալահովիտ, որտեղ կառուցվելու է հայ-ռուսական մարդասիրական կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան