Հայաստանի հավաքականը պարտվեց 0:2 հաշվով (Տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականն այսօր Տիրանայի «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում ընկերական խաղում ուժերը չափեց Ալբանիայի ընտրանու հետ: Ցավոք, մեր ընտրանին պարտվեց` սեփական դարպասն ընդունելով 2 գնդակ:
Հաշիվը բացվեց առաջին խաղակեսի 21-րդ րոպեին: Վալդետ Ռաման սուր անկյան տակ հարվածեց, և գնդակը դիպչելով Կամո Հովհաննիսյանին՝ փոխեց ուղղությունն ու հայտնվեց դարպասում:
2-րդ գոլը կայացավ 68-րդ րոպեին: Փոխարինման դուրս եկած Էրգիս Կաչեն ուժեղ հարվածով կրկնապատկեց հաշիվը:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի կազմում բացակայում էին Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանն ու Ռոբերտ Արզումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում