«ՖԱՐՍ». Իսրայելն Ադրբեջանում վարձակալած հողատարածքներում հետախուզական սարքավորումներ է տեղադրել
«Իսրայելն Ադրբեջանում հարյուրավոր հեկտար հողատարածքներ է վարձակալել, որտեղ հետախուզական նշանակության սարքավորումներ է տեղադրել»,-այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված տեղեկատվության մեջ:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններին, նշում է, որ Բաքվում Իսրայելի դեսպանն Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչությամբ:
«Ադրբեջանի ու Իսրայելի համագործակցությունն արդեն 15 տարվա պատմություն ունի, սակայն Ադրբեջանը մինչ այժմ գյուղատնտեսության կարևոր ոլորտ հանդիսացող հացահատիկի արտադրության հարցում ինքնաբավության չի հասել»,-նշված է իրանական աղբյուրում:
Նախորդող հրապարակում՝
Ադրբեջանական ԶԼՄ-ները Իրանին մեղադրում են ադրբեջանցի երեխային «պատանդ» պահելու մեջ. ԻԻՀ դեսպանի արձագանքը