Մահացել է Արարատի քաղաքապետը
Այսօր հիվանդանցում 56 տարեկան հասակում մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Լուրը հաստատեցին Արարատի քաղաքապետարանի աշխատակիցները:
Հիշեցնենք, որ նա օրեր առաջ տեղափոխվել էր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ պետք է գլխի վիրահատության ենթարկվեր:
Բաբայանը քաղաքապետ էր վերընտրվել 2011թ. հուլիսի 4-ին:
Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
21 հոկտեմբեր 1957թ., ք. Արարատ
Կրթություն
Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա, գինեգործության ֆակուլտետ:
Աշխատանքային գործունեություն
1975 - 1976թթ. - «Թիվ 5 գյուղշինտրեստ»-ի Արարատի թիվ 1 շինվարչության բանվոր,
1979 - 1991թթ. - Արարատ քաղաքում ավագ վաճառող, գաստրոնոմի վարիչ,
1991 - 1993թթ. - Առևտրի բաժնի վարիչ (փոխտնօրեն) « Արարատ» տնտհաշվարկային կենտրոնի տնօրեն,
1993 - 1998թթ. - «Կոնյակ» միավորման Այգավանի կոնյակի գործարան, տնօրեն,
1993թ.-ից - Ֆուտբոլային ակումբ «Ցեմենտ» ՓԲԸ, հիմնադիր նախագահ,
1998 - 1999թթ. - ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի փախնախագահ,
2001 - 2007թթ. - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, «Արաքս» մասնաճյուղի «Արարատ» ցանցի պետ,
2007թ.-ից - ՀՀ Արարատի մարզի Արարատի քաղաքապետ:
Այլ տվյալներ
Ծառայել է Խորհրդային բանակում:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան