Շիկացած երկաթով ընդդիմադիրին խոշտանգած նախկին ոստիկանները ՀՔԾ-ի թիրախում են. Փաստաբանը մեծ հույսեր ունի

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում 2011 թվականին խոշտանգումների ենթարկված 34-ամյա Ֆելիքս Գևորգյանը արդեն երկու տարի է՝ ապրում է անորոշ վիճակում, չի կարողանում աշխատանքի անցնել, իսկ խափանման միջոցի առկայությունը հնարավորություն չի տալիս երկրից դուրս աշխատանք գտնել:

2011-ին Ֆելիքս Գևորգյանը մեղադրվել էր գողության համար, կալանավորվել, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում խոշտանգումների ենթարկվել:

Դեռ 2011-ին Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարել էր, որ հենց ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի աշխատասենյակում Ֆելիքսը բռնության ու խոշտանգումների է ենթարկվել, մասնավորապես, երկաթյա շիկացած ձողով ոտքն են այրել, սակայն նույն բաժնում այդ հայտարարության կապակցությամբ քննությունն արդյունք չէր տվել. բացի պաշտոնանկությունից, ոստիկանության պաշտոնյաները պատասխանատվության չէին ենթարկվել:

«Քրեական հետախուզության պետի աշխատասենյակում, հարցաքննության ժամանակ, Ֆելիքսի նկատմամբ բռնություն են կիրառել ու հենց այդ ժամանակ շիկացած երկաթով ոտքն են այրել, ոտքի վրա այդ վնասվածքը հիմա էլ կա, որն հաստատված է նաև դատաբժշկական փորձաքննությամբ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Նշենք, որ գողության գործով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել էր Ֆելիքս Գևորգյանին: Սակայն Վերաքննիչ դատարանը 2012-ի հուլիսի 9-ին բեկանել էր առաջին ատյանի դատարանի վճիռը և ուղարկել նոր ծավալով քննության:

Քրեական գործն արդեն վերադարձվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղից Հատուկ քննչական ծառայությանն ուղարկվել է իրեն խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ Ֆելիքս Գևորգյանի 2011թ. հոկտեմբերի 17-ի դիմում-բողոքը։ 

Այժմ արդեն հնարավոր է, որ Գևորգյանին խոշտանգած ոստիկանության նախկին պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն. Գլխավոր դատախազությունը երկու օր առաջ հայտարարեց, որ Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրելու, վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Փաստաբան Ստեփան Ոսկանյանը մեծ ակնկալիքներ ունի ՀՔԾ-ում խոշտանգումների մասով նոր քննությունից: «Կարծում եմ, որ եթե ՀՔԾ-ում օբյեկտիվ քննություն կատարվի, ապա ոստիկանության համապատասխան աշխատակիցները պատասխանատվության կենթարկվեն», նկատեց Ստեփան Ոսկանյանը:

Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասը վերաբերում է պաշտոնեական լիազորություններն անցնելուն, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Այս հանցանքի համար նախատեսվում է ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով:

Այս գործով պատասխանատվության կարող են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանը, նրա տեղակալը և Մաշտոցի բաժնի մի քանի այլ աշխատակիցներ, որոնք էլ խոշտանգել են Ֆելիքս Գևորգյանին:

Փաստաբանն հիշում է, որ խոշտանգումների մասին դեռ գողության գործով դատաքննության ժամանակ են իրենք հայտարարել, սակայն այն ժամանակ ոչ մի արդյունք և որևէ ընթացք չունեցավ գործը: «ՀՔԾ-ն այն ժամանակ քննություն չկատարեց թեպետ կարող էր ընդունել վարույթ: Ու քանի որ ՀՔԾ-ում քննություն չկատարվեց, Վերաքննիչ դատարանը նաև էս հիմքով գործն ուղարկեց նոր քննության և պահանջեց, որ բռնությունների մասով կոնկրետ քննի այն մարմինը, որը պարտավոր է քննել, ոչ թե ոստիկանությունը», -ներկայացրեց Ոսկանյանը:

Ֆելիքս Գևորգյանը նաև հայտնի է 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից. նա մարտի 1-ի դեպքերին մասնակցելու համար դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` 235 հոդվածի 2-րդ մասով` (ապօրինի զենք ու զինամթերք ձեռք բերելն ու պահելը) և 238 հոդվածի հատկանիշներով (զենք զինամթերք, պայթուցիկ սարքեր հափշտակելը): Սակայն 2010-ին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել: Իսկ ահա 2011-ի գողության դեպքը փաստաբանը կապում էր Գևորգյանների քաղաքական հայացքների հետ. Ֆելիքս Գևորգյանի հայրը ՀԱԿ Աջափնյակի տարածքային կառույցի համակարգողն է:

Կարդացեք նաև՝

ՀԱԿ ակտիվիստի ոտքերը երկաթյա շիկացած ձողով այրել են, ծեծել են ու խոշտանգել. Փաստաբան

Ոստիկանությունում բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. Գործը կքննի ՀՔԾ-ն



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}