Ծեծել են Ժամանակակից արվեստների միության նախագահին
Ժամեր առաջ Ռոստովյան փողոցի բենզալցակայաններից մեկի առջև՝ Հայաստանի ժամանակակից արվեստների միության գրասենյակի հարևանությամբ, ծեծի է ենթարկվել միության նախագահ Մանուկ Նիգոյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայությունից:
«Բենզալցակայանի առջև սև «Լադա» մակնիշի ավտոմքենան բարձր արագությամբ մոտեցել է Մանուկ Նիգոյանին ու ձախ կողմից հարվածել վերջինիս, Մանուկ Նիգոյանը պահանջել է երիտասարդ վարորդից ավելի ուշադիր լինել, ինչին ի պատասխան մեքենայի վարորդը իջել է մեքենայից ու հրշմոտց հրահրել, արդյունքում՝ այն վերածվել է ծեծկռտուքի, որին միացել է նաև մեքենայի ուղևորը: Վեճը հարթվել է բենզալցակայնի աշխատակիցների միջամտությունից հետո միայն, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը կդիմի Երևանի ճանապարհային ոստիկանությանը վարորդին գտնելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով»,- այս մասին ասված է միության տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան