Հասարակություն 13:20 15/08/2013

Բաց նամակ. «Գարեգին Բ-ն պաշտպանության կարիք չունի»

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ Վիլեն Հակոբյանը բաց նամակ է հղել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, որտեղ ցավ ու վրդովմունք է հայտնում նրա` Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված բաց նամսկի կապակցությամբ: Գիտնականի բաց նամակը հրապարակել է Aravot.am-ը:

«Հարկ չհամարելով անդրադառնալ այդ նամակում տեղ գտած բազմաթիվ և բազմապիսի աղաղակող սխալներին, անհիմն ձևակերպումներին, անտրամաբանական և հակաբանական պնդումներին, ներկա իրողությունները գիտակցաբար կամ անգիտակցաբար կեղծելու փաստերին, արժանավոր հոգևոր իշխանավոր երևալու անսքող նկրտումներին և իրականությունը խեղաթյուրող այլ դարձվածքներին, այնուամենայնիվ, մերկապարանոց հայտարարություն արած չլինելու համար պարտքս եմ համարում Ձեզ և հանրությանը ներկայացնել իմ անհատական կարծիքը: Նախ ուզում եմ Պատրիարքին հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի լավ ճանաչելու, նրա բնավորությունը, բարոյականությունը, հոգեբանությունն ու վարքագիծը ճիշտ հասկանալու, պատմության մեջ նրա ունեցած դերն ու նվաճումները ճիշտ գնահատելու համար պետք է տեղյակ լինել նրա մշակույթին, գիտությանը, պատմությանը: Մի՞թե հարգարժան Պատրիարքը, քաջատեղյակ լինելով այդ ամենին, հատկապես Հայ Ժողովրդի անցած բազմադարյան պատմությանը, որն անխզելիորեն կապված է Հայ Եկեղեցու պատմության հետ, կարող է իրեն իրավունք վերապահել նման «դասեր» և գնահատական տալ երիտասարդ հոգևորականներին:

Մի՞թե նման գնահատականից հետո ողջ երիտասարդ հոգևորականների կողմից Դուք կարժանանաք դրական գնահատականի: Ո՞վ է իրավունք տվել Պատրիարքին նման բացասական գնահատականի արժանացնել Մայր Աթոռի կրթական համակարգը: «Հիանալի» դասեր եք տալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մշտական հակառակորդներին: Մի՞թե նման խոսքեր իրավունք ունի ասել Հայ Եկեղեցու նվիրապետական կառույցի մաս կազմող, կարևոր աթոռի հոգևոր հովվապետը: Եթե Դուք իրոք մտահոգված եք Մայր Աթոռի անթերի գործելաոճի համար, ապա ինչպե՞ս բացատրել, որ Ձեր` ս.թ. օգոստոսի 3-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակը միայն օգոստոսի 6-ին է հասել Մայր Աթոռ, մինչդեռ այն առաջին օրվանից շրջանառում է համացանցում և դարձել է ողջ հանրության սեփականությունը: Եթե Դուք իրոք ազնիվ նպատակներ եք հետապնդում և մտահոգված եք Նորվան Սրբազանի հրաժարականի հարցով, ապա ինչո՞ւ չմասնակցեցիք Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստին, որտեղ և կարող էիք բարձրաձայնել Ձեր դիրքորոշումը, այլ ոչ թե, արհամարհելով ժողովը, միտումնավոր ձևով մեկնաբանեիք նրա որոշումը և կայծակնային արագությամբ այն համացանցի միջոցով դարձնեիք ողջ հանրության սեփականությունը»:

Գիտնականը նաև նշում է. «Ցավալի է, որ որոշ մարդիկ չեն հասկանում, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր ժողովրդի, մեր ազգի խորհրդանիշներից մեկն է, և նրա մասին խոսելիս անհրաժեշտ է չկորցնել պատկառանքը, հարգանքն ու չափավորությունն այդ խորհրդանիշի նկատմամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը պաշտպանության կարիք չունի, քանի որ նրա կողմից կատարված բազմապիսի և բազմաբնույթ գործերը Եկեղեցական կյանքի բոլոր բնագավառներում խոսուն վկայությունն են այն մեծ վերելքի, որ մեր Եկեղեցին ունեցել է վերջին 13 տարիների ընթացքում: Յուրաքանչյուր անձ պետք է հոգեպես կույր լինի, որպեսզի չտեսնի այն մեծագույն նվաճումները, որոնք ձեռք են բերվել Վեհափառ Հայրապետի ամենօրյա քրտնաջան աշխատանքի և Եկեղեցուն անմնացորդ նվիրվածության շնորհիվ: Անհրաժեշտ եմ համարում նաև նշել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի գործունեությունը բավարար ձևով չի լուսաբանվում մեր տեղեկատվական համացանցում: Նա Ազգի և Եկեղեցու նվիրյալ է, օժտված է եղածը պահելու, բազմապատկելու, նորը ստեղծելու շնորհով և անհանգստությամբ: Նրա պահվածքը և վարքագիծը բխում են իր խորը հավատքից: Նրան շարժման մեջ դնողը հավատքն է. Ազգի, Եկեղեցու, Երկրի, Երկնքի նկատմամբ ունեցած հավատքը:

Հավատքից բացի, նա հավատում է իր գործին, իր կոչմանը: Նա դարձել է մեր երկրի և Եկեղեցու սրբազան ավանդույթների ջահակիրը: Ցավոք, ոչ բոլորն են հոգեպես ի վիճակի տեսնել և գնահատել մեր Վեհափառ Հայրապետի անձնուրաց աշխատանքը, սակայն ժամանակը և պատմությունն են, որ ամեն ինչ կդնեն իրենց տեղերում և կգնահատեն այն ամենաարժանավոր ձևով: Հիշենք երջանկահիշատակ Վազգեն Վեհափառին, որին ոչ հեռու անցյալում Ազատության հրապարակում անվանում էին «КГБ»-ի (Ազգային անվտանգության կոմիտե, ԱԱԿ) գործակալ, իսկ այսօր ո՞վ է կասկածում, որ նա արժանի է Սրբերի դասին դասվելու… Հարգարժան Պատրիարք, եթե Դուք իրոք նախատրամադրված չեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, և եթե ընդունում եք Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը, ապա անպայման այցելեք Մայր Աթոռ` Ձեր ուխտը նորոգելու, նրա օրհնությունը ստանալու համար, անպայման մասնակցեք Եպիսկոպոսաց ժողովին, որպեսզի Ձեր նամակում գրված բառերը «Հոգևոր շենքի ամրացման մասին» համապատասխանեն իրականությանը, նպաստեն Հայ Սուրբ Առաքելական Եկեղեցու միասնականությանը: Ձեր մասնակցությունը նաև կապացուցի, որ Դուք անձնական փառասիրությունից ելնելով չէ, որ գրել եք այդ նամակը: Այսօր, այս ծանր ժամանակներում, մեզ ազգային միասնականությունը սատարող և անխախտ պահող նվիրյալներ են պետք, պետք են հոգու հերոսներ, պետք է հավատ առ Աստված, հավատ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա սպասավորների նկատմամբ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}