Ակցիա Վարչական դատարանի դիմաց. Եթե դատարանը 100 անգամ վերադարձնի հայցը, մենք նորից կդիմենք (Տեսանյութ)
Վարչական դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ են հավաքվել: Նրանք հայտարարեցին, որ պատրաստվում են երրորդ հայցադիմումը ներկայացնել վարչական դատարան` բողոքարկելով գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը: Նրանք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ, անօրինական են համարում:
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ դատարանը մերժել է նախորդ երկու հայցադիմումները` պատճառաբանությամբ, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ որոշումները չեղյալ համարելու դիմումները պետք է ներկայացվեն առանձին-առանձին: Ղուկասյանի խոսքով, իրենք այս անգամ հենց այդպես էլ արել են, թեև նրա խոսքով, դատարանի որոշման հետ մեծ հույսեր չեն կապում:
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ դատարանը ուշադիր քննի այս հայցադիմումը:
«Արդեն երկրորդ անգամ ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձնում հայցը գազի և էլեկտրաէներգիայի թանկացման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման հետ կապված: Անկախ ամեն ինչից ու ամենքից, եթե նույնիսկ ՀՀ վարչական դատարանը 100 անգամ վերադարձնի հայցը միևնույն է մենք տեր ենք լինելու մեր իրավունքներին ու կրկին դիմելու ենք դատարան, քանի որ մեր պայքարը ազնիվ է»,-նշում էին ակցիայի մասնակիցները:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից ուժի մեջ են մտել գազի և էլեկտրաէներգիայի նոր` բարձրացված սակագները:
Հանձնաժողովի որոշմամբ, ամսական մինչև 10 հազար խորանարդ/մետր գազ սպառողներին մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի փոխարեն կվաճառվի 156 դրամով։ Իսկ 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողների համար յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը կվաճառվի 276 դոլարին համարժեք դրամով։
Գազի գնի բարձրացման հետևանքով 8 դրամով թանկացել է նաև մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան: Բնակիչ-բաժանորդներին վաճառվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանվել է 38 դրամ 1 կիլովատտ ժամի համար, գիշերային սակագինը՝ 28 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան